Այսօր: Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017թ.
Գեղադիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԳԵՂԱԴԻՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.07.17 ՀԱՄԱՊԵՏԱՐԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Այսօր  առավոտից  Գեղադիր համայնքում  իրականացվում է  համապետական  շաբաթօրյակ:<<Մաքուր  Հայաստան >> ծրագրի շրջանակներում  համայնքի ղեկավարի  հանձնարարությամբ  շաբաթօրյակին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի տարածքում գործող  կազմակերպությունների աշխատակիցները: Նախօրոք  կազմված ծրագրի համաձայն մաքրվեց համայնքի ընդհանուր տարածքը. տարածքից  հեռացվեց  կուտակված  աղբը:

11.05.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՌԱՏՈՆԸ

Համայնքի ղեկավար Հրաչյա Սարգսյանը շնորհավորեց բոլորիս Հաղթանակի տոնի առթիվ՝ մաղթելով բոլորիս խաղաղություն, բարօրություն և նորանոր նվաճումներ։
Մենք բոլորս գլուխ ենք խոնարհում հերոսաբար մարտնչած, հաղթանակներ կերտած բոլոր զինվորների ու ազատամարտիկների , վետերանների ու հերոսների առջև, և մեր երախտիքի խոսքն ուղղում անձնվիրության ու հերոսության պատգամ թողած մեր բոլոր հայորդիներին։

01.05.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 1

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՏՈՆԸ։
ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՐՈՂ ՄԱՐԴՆ Է, ԵՎ  ՀԵՆՑ ԱՅԴ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԻՏՔՆ ՈՒ ՁԵՌՔՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՆՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ։ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ, ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 1։

04.04.17 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
Համայնքի ղեկավարի  աշխատասենյակում տեղի  ունեցավ հանրային քննարկումներ <<Գեղադիր համայնքի  2016թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը  հաստատելու մասին>>թեմայով:Քննարկմանը մասնակցում էին Գեղադիր համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները,համայնքի ավագանու անդամները,ակտիվ  բնակիչներ:Համայնքապետարանի  աշխատակազմի  առաջատար  մասնագետ Անահիտ  Սարգսյանը  ներկայացրեց համայնքի բյուջեի 2016թվականի եկամուտների  և ծախսերի համեմատական վերլուծությունը:Նշեց, որ  բյուջեով նախատեսված հիմնական  ծախսերը կատարվել են  և տարին  փակվել է  առանց պարտքերի:Ընթացքում հնչեցին հարցեր  և առաջարկություններ,որոնց տրվեցին սպառիչ ... Մանրամասն
03.04.17 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2017 թվականի  ապրիլի  13-ին ժամը 14-ին Գեղադիրի համայնքի ղեկավարի աշխատասենյակում  կկայանա հանրային բաց լսումներ՝ Գեղադիր համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման  ծրագրի վերանայման գործընթացի  վերաբերյալ:Հանրային քննարկումներին կարող են մասնակցել  բոլոր շահագրգիռ  ֆիզիկական  և իրավաբանական անձինք: Շահագրգիռ անձինք  Գեղադիր համայնքի զարգացման ծրագրի վերանայման գործընթացի  վերաբերյալ  կարող են իրենց առաջարկություններն  ու դիտողությունները թողնել( wwwgeghadir.am,geghadir.kotayq@mta.gov.am,tamar-mudoyan@mail.ru)էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Գեղադիրի համայնքապետարանի ... Մանրամասն
07.03.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

ՍԻՐԵԼԻ՜ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ, ՋԵՐՄՈՐԵՆ  ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ՝ ՄԱՂԹԵԼՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
ԹՈՂ  ԳԱՐՆԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ  ԲՆՈՒԹՅԱՆ ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐԸ ՁԵՐ ՕՋԱԽՈՒՄ ԴԱՌՆԱՆ ՄԵՂԵԴՈՒ ՄԵՂՐԱԾՈՐ  ՀՆՉՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ՁԵԶ ՄԻԱՅՆ  ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ  ԲԵՐԿՐԱՆՔ   ՊԱՐԳԵՎԵՆ......................

13.02.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐՆԴԵԶ
Տրնդեզ`    Այս վաղեմի հայկական տոնը գալիս է հեթանոսական ժամանակներից և քրիստոնեական ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին, 40 օր հունվարի 6-ի Ծննդյան և Ջրօրhնեքի տոներից հետո: Գլխավոր ծիսակատարությունը կրակի շուրջ հավաքվելն է, որը խորհրդանշում է գարնանամուտը, երիտասարդություն, սեր, պտղաբերություն և նորապսակ զույգերի օրհնանք: Կրակը խորհրդանշում է` լույս, ջերմություն, հրճվանք նաև պահապանություն չարից: Սովորաբար բակում կրակը վառում են նորապսակ զույգերը: Մարդիկ հավաքվում են կրակի շուրջ և նախ նորապսակ զույգերը, հետո երեխաները և մեծահասակները թռչում են կրակի վրայով, որպեսզի կրեն կրակի ջերմությունը զորացնելով սիրո և նվիրվածության զգացմունքը: Երբ կրակը մարում է, սկսվում է ընթրիքը, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գեղադիր, 4 փ, 4 շ.

(094) 248414

geghadir.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԵՂԱԴԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner